Ուրախ եմ ողջունել Ձեզ «Վալլեքս» խմբի ընկերությունների միասնական կայքում: Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք մեր ընկերությունների գործունեությամբ, և մեզ առնչվող տեղեկատվություն ստանալու համար նախընտրել եք այս կայքը: Ինչպես միասնական կայքը, այնպես էլ առանձին ընկերությունների կայքերը, որոնց տանող հղումները տեղակայված են այստեղ, ստեղծված են գործունեության հնարավոր առավելագույն թափանցիկություն ապահովելու և լայն հանրային վերահսկողության հնարավորություն ստեղծելու` «Վալլեքս» խմբի ընկերությունների որդեգրած սկզբունքների պահպանմամբ: Կայքերից օգտվելը Ձեզ համար դյուրինացնելու նպատակով առավելագույնս պարզեցվել է տեղեկատվության որոնումը: Միևնույն ժամանակ, պատրաստ ենք դիտարկել կայքերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ Ձեր առաջարկները և հաշվի առնել դրանք կայքերի հետագա բարեփոխման ընթացքում:
Հարգանքներով` Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ