Աշխատանքի անվանումը՝ բնապահպանության մասնագետ
Կազմակերպությունը՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերություն
Աշխատանքի վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Թեղուտ
Աշխատանքի նկարագրությունը.
Բնապահպանության մասնագետը պետք է իրականացնի ընկերության գործունեության ամենօրյա վերահսկողություն՝ ապահովելու գործունեության համապատասխանությունը բնապահպանական օրենսդրությանը
Աշխատանքային պարտականություններ.
Անհրաժեշտ որակավորում
Բարձրագույն կրթություն բնապահպանության, քիմիայի կամ կենսաբանության ոլորտում
Լեռնահանքային տեխնոլոգիական գործընթացների իմացություն
Շրջակա միջավայրի վրա լեռնահանքային արդյունաբերության ազդեցության վերաբերյալ գիտելիքներ
ՀՀ բնապահպանական օրենսդրության, տեղական և միջազգային բնապահպանական ստանդարտների, նորմերի և պահանջների իմացություն
Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործունեության ստանդարտների և շրջակա միջավայրի, առողջության պահպանության և տեխնիկական անվտանգության ուղեցույցների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Տարրական գիտելիքներ լեռնահանքային արդյունաբերությունում տեխնիկական անվտանգության վերաբերյալ
Պինդ և հեղուկ թափոնների կառավարման վերաբերյալ գիտելիքներ
Ստորգետնյա և մակերևութային ջրերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
Շրջակա միջավայրի մոնիտորինգի մեթոդների իմացություն
Համակարգչային հմտություններ (MS Office, Internet)
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն: Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հաղորդակցման գերազանց հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացողություն
Նվազագույնը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
Դիմումների ընդունման վերջնաժամկետ. 20.05.2013թ.
Հետաքրքրվող թեկնածուներին խնդրում ենք CV-ն, համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերը և մոտիվացման նամակն ուղարկել s.yeritsyan@vallex.com հասցեով:
Հարցերի համար զանգահարել 510885 (+2034) հեռախոսահամարով: