ՄԱՆԵՍ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ալավերդու «Մանես» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2005 թ.: Հիմնադիրներն են «Վալլեքս» խմբի ընկերությունների գործադիր վարչության նախագահ Վալերի Ջանիբեկի Մեջլումյանը, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Համլետ Սերյոժայի Թամազյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Սարգսի Երիցյանը:
ՆՊԱՏԱԿԸ.
Հիմնադրամի նպատակն է Ալավերդի քաղաքի և մերձակա համայնքների կայուն զարգացումը:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
Ալավերդի քաղաքում սոցիալական ծրագրերի իրականացում, սոցիալապես անապահով և խոցելի խմբերին աջակցություն
- - Անապահով խավերի ներկայացուցիչների համար բարեգործական ճաշարանների կազմակերպում:
- - Դրամական օգնության տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքներին :
Բնապահպանական միջոցառումների կազմակերպում և բնապահպանական ծրագրերին աջակցություն
- - Բնապահպանական միջոցառումների կազմակերպում (ծառատունկերի, կանաչապատման, սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպում)
- - Բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը սատարում
- - Բնպահպանական բնույթի գիտական և գիտահանրամատչելի հետազոտությունների իրականցմանն աջակցություն
- - Բնապահպանական բնույթի գիտական և գիտահանրամատչելի գրականության ստեղծմանը, բարձրաժեք օտարալեզու գրականության թարգմանությանը և հրատարակմանը աջակցություն
- - Ալավերդու ազգաբնակչության շրջանում բնապահպանական բնույթի գրականության տարածման, նրանց բնապահպանական գիտակցության բարձրացման ուղղությամբ աշխատանք
- - Բնապահպանական զբոսաշրջության ծավալմանն աջակցություն
Կրթական-մշակութային ծրագրեր
- - Ալավերդու դպրոցներին աջակցություն
- - Անապահով ընտանիքներից աշակերտների գրենական պիտույքների և դասագրքերի ծախսերի հոգում
- - Սոցիալապես ծանր վիճակում գտնվող ուսանողներին բազմակողմանի սատարում
- - Սպորտային ակումբներին և տաղանդավոր մարզիկներին ու մարզիչներին աջակցություն
- - Բարեգործական համերգների, ցուցահանդեսների, ճամբարների, մարզական միջոցառումների կազմակերպում
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ
Հիմնադրամն արդյունավետ համագործակցում է տեղական իշխանությունների, տարբեր պետական և մասնավոր կազմակերպությունների հետ: Հիմնադրամի իրականացրած գործունեության առավել հիշարժան արդյունքներն են.
- - Հիմնադրամին կից ստեղծվել և այսօր գործում է բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր կերակրվում են սոցիալապես անապահով հարյուրավոր մարդիկ:
- - Հիմնադրամը վճարում է սոցիալապես անապահով ընտանիքների 130 երեխաների մանկապարտեզներ հաճախելու վարձավճարը:
- - Հիմնադրամը հոգում է նաև քաղաքի 7-14 տարեկան երեխաների ամառային հանգստի մասին: Արդեն ավանդույթ դարձած ամառային բակային ճամբարներում շուրջ 850 երեխաների համար կազմակերպվում են սպորտային և մշակութային միջոցառումներ:
- - Հիմնադրամի միջոցներով վերանորոգվել և պահպանվել է Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտը:
- - Հիմնադրամի միջոցներով կատարվել են քաղաքի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքներ:
- - Հիմնադրամը միջոցներ է հատկացրել քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար:
- - Հիմնադրամն աջակցում է քաղաքի տասը դպրոցների և Թեղուտի դպրոցին: Հիմնադրամի միջոցներով դպրոցների համակարգչային դասարանների ստեղծման համար ձեռք են բերվել համակարգիչներ:
- - Հիմնադրամն աջակցել է նաև Ալավերդու արհեստագործական ուսումնարանին և բժշկական ուսումնարանին:
- - Կրթության և մշակույթի բնագավառների օբյեկտների համար հիմնադրամի միջոցներով ձեռք են բերվել անհրաժեշտ գույք և սարքավորումներ:
- - Հոգացել է Ալավերդու արհեստագործական ուսումնարանի սաներին Ֆրանսիայի Մարսել քաղաքի Քամիլ Ժուլիան քոլեջ գործուղելու ծախսերը:
- - Հիմնադրամը հոգում է Մադան թաղամասից Ալավերդու թիվ 5 դպրոց դպրոցահասակ երեխաների տեղափոխման տրանսպորտային ծախսը:
- - Յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա կապակցությամբ 1-4 դասարանի աշակերտներին տրամադրվում են պայուսակներ, գրենական պիտույքներ, իսկ անապահով ընտանիքի երեխաներին տրամադրվել նաև համազգեստ և այլ հագուստ:
- - Հիմնադրամը ֆինանսավորում է «Անկյուն+3» հեռուստաընկերությանը և «Թումանյանական աշխարհ» շաբաթաթերթին:
- - Հիմնադրամից միջոցներ են տրամադրվում ամանորյա տոնական համերգների կազմակերպման համար, մշակույթի կենտրոնում և քաղաքում կազմակերպվող բոլոր տոնական միջոցառումների համար:
- - Հիմնադրամի հովանավորությամբ Ալավերդի քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ, 2007թ. հոկտեմբերին քաղաքում անցկացվեց «Կռունկ» փառատոնը:
- - Հիմնադրամից միջոցներ են հատկացվում սպորտի զարգացման համար: Վճարվում են քաղաքի լավագույն մարզիկների` տարբեր մրցաշարերի մասնակցելու համար անհրաժեշտ գործուղման ծախսերը: Հիմնադրամն աջակցել է Ալավերդու «Դզիսսեն Քեմփո» մարզարվեստի ֆեդերացիային` «Քիք-Բոքսինգի» առաջնություններին մասնակցելու համար, և մեր մարզիկ Մերի Խարազյանը վերադարձել է աշխարհի չեմպիոնի տիտղոսով: «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբին տրամադրվել են ֆինանսական միջոցներ Հայաստանի ֆուտբոլի առաջնություններին մասնակցելու համար:
- - Հիմնադրամը հոգ է տանում նաև քաղաքի սոցիալապես անապահով, կարիքավոր ընտանիքների համար. դրամական օգնություն է տրամադրում բուժման համար միջոցներ չունեցող հիվանդներին` դեղորայքի ձեռքբերման և Երևանում բժշկական հետազոտության ծախսերի համար:
- - Հիմնադրամը հոգ է տանում հայրենական պատերազմի վետերանների և արցախյան ազատամարտի զոհված ազատամարտիկների ընտանիքների համար և պարբերաբար դրամական օգնություն է տրամադրում նրանց:(արխիվային տեսանյութեր)