Շքանշաններ «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատակիցներին (12.01.2011)

 

2010 թվականի արդյունքների ամփոփումով «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ լավագույն ցուցանիշներ գրանցած և արդյունավետ աշխատած աշատակիցները պարգևատրվեցին շքանշաններով և դրամական պարգևներով:

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հրամանով «Վալլեքս» խմբի «Արծաթե խաչ» շքանշանով և «Արծաթե խաչ» շքանշանի պարգևատրման կարգով սահմանված դրամական պարգևով պարգևատրվեցին «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ, ֆինանսատնտեսական վարչության պետ Տիգրան Խաչատրյանը և «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության Լեռնահանքային վարչության պետ Զավեն Ժորայի Ծատրյանըֈ «Վալլեքս» խմբի «Փիրուզե խաչ» շքանշանով և «Փիրուզե խաչ» շքանշանի պարգևատրման կարգով սահմանված դրամական պարգևով պարգևատրվեցին «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության շինարարական վարչության շինարարական թիվ 2 տեղամասի պետ Սերգեյ Տիտանյանը, «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության հանքի 6-րդ կարգի հորատանցող Անդրանիկ Աշոտի Հախումյանը և հարստացուցիչ ֆաբրիկայի 6-րդ կարգի փականագործ Վանիկ Սենիկի Թամազյանը:

Մեդալները և համապատասխան հավաստագրերը հանձնվեցին 2010 թ. դեկտեմբերի 29-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ երեկույթի շրջանակներում: 

 

Awarding Vallex Cross Awarding Vallex Cross Awarding Vallex Cross

 

Awarding Vallex Cross Medals Awarding Vallex Cross  
       

 

 

 

New layer...

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC