ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անտառապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի մասին (14.07.2011)

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախա­րա­րի 2008 թվա­կա­նի օգոստոսի 22-ի № 295-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նա­խա­րարի 2008 թվականի օգոստոսի 14-ի № 151-Ա համա­տեղ հրամանով հաստատված «Թեղուտի հան­քավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրա­կա­­նացման նպատակով անտառա­յին ծած­կույ­թի հատ­մամբ ան­տառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն ստեղծված մրցութային հանձնա­ժո­ղո­վը հայտարարում է Թեղուտի հանքավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրակա­նաց­ման նպա­տա­կով ան­տա­ռա­յին ծած­­­­կույ­թի հա­­տմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուց­ման ծրագրի շրջանակներում անտառապատման աշխատանքներ ի­րա­­կանացնող կազմա­կեր­պության ընտրության մրցույթ: Նույն առարկայով մրցույթ հայտարարվել է նաև 14.06.2011 թ., սակայն մրցութային հայտերի՝ մրցութային փաթեթում ոչ ճիշտ ծավալների ներկայացմամբ պայմա­նա­վոր­ված անհամադրելիության պատճառով հանձնաժողովն ի վիճակի չի եղել ամփոփել նախկինում հայտարարված մրցույ­թի արդյունքները:

Մրցույթն անց է կացվելու երկու լոտով՝

Լոտ 1 - Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արջուտ համայնքին պատ­կանող շուրջ 50 հեկտար հողատարածքի անտառապատում՝ համաձայն Նա­խա­գծի.

Լոտ 2  - Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքին պատկանող շուրջ 30 հեկտար հողատարածքի անտառապատում՝ համաձայն Նա­խագծի.

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2011 թվականի օգոստոսի 2-ը, ժամը 1200-ն է: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է «Թեղուտ» փակ բաժնետի­րա­կան ընկերության գրասենյակ (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խանջյան փող. 19) ներկայացնել մասնակցության հայտ:

Մասնակցության հայտերի քննարկումը տեղի կունենա 2011 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 1210-ին՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գրասենյակում՝ Հայաստանի Հանրապետու­թյուն, ք. Երևան, Խանջյան փող. 19 հասցեով: Մրցույթին ներկայացված հայտերի քննարկ­ման ար­դյունքների ամփոփման վերջնաժամ­կե­տը 2011 թվականի օգոստոսի 5-ն է: Մրցույթի արդյունքների վերա­բեր­յալ բոլոր մասնակիցները կստա­նան գրավոր ծանուցում: Մրցույթի արդյունքներով որպես ան­տա­­ռապատում և խնամք իրա­կա­նաց­նող կազ­մակերպու­թյուն ընտրված սուբյեկտի (սուբյեկտ­ների) հետ համապա­տաս­խան պայմա­նա­­գիր կնքելու վերջնաժամ­­­կետը 2011 թվականի օգոստոսի 12-ն է:

Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ

Անտառապատման նախագիծը կարելի է բեռնավորել այստեղ

Գնային առաջարկի կազմման համար կարելի է օգտագործել նաև հետևյալ ֆայլը

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC