Նոր նախածխանցքի և ծխնելույզի շահագործման մեկնարկ (22.09.2011)

2011 թ. սեպտեմբերի 22-ին «Վալլեքս» խմբի ընկերություններն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպեցին տոնական միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության և «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադրման 20-ամյա հոբելյանին:

Տոնական միջոցառումները սկսվեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի Կանաչ սրա­­հում հանդիպումով, որին մասնակցում էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիս­կո­­պոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ բնապահպանության փոխ­նա­խա­­րար Սիմոն Պապյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, ԱԺ պատ­գա­մա­­վոր Կարեն Սարիբեկյանը, «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը, Հայաստանի կա­­նաչ­ների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, պետական բարձրաստիճան այլ պաշ­­տոնյաներ, «Վալլեքս» խմբի ղեկավարության և հա­սարակական կազ­մակերպու­թյուն­նե­րի այլ ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակ­նե­րում քննարկվեցին Ալավերդու բնապահ­պա­­նական իրադրության բարելավմանը, պղնձա­ձու­լա­կան գործարանի ար­­դիականացմանը, տա­­րածաշրջանում տնտեսական զարգացման ծրագրերի իրա­կա­նաց­մանն առնչվող խնդիր­ներ:

Ալավերդու մշակույթի կենտրոնում տոնական միջոցառումների մեկնարկին ներկանե­րին շնորհավորեցին Գուգարաց Թեմի առաջնորդը, Լոռու մարզպետը, Ալավերդու քաղա­քա­պե­տը, «Վալլեքս» խմբի նախագահը, զոհված ազատամարտիկ Հովիկ Մուրադյանի մայրը` Նինա Մուրադյանը, ԵԿՄ Թումանյանի տարածքային բա­ժան­մուն­քի խորհրդի անդամ Դավիթ Ղահլամանյանը, «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ Ալավերդու բա­ժան­­մունքի ներկայացուցիչ Հրաչիկ Գրիգորյանը և այլոք:

Մի­ջոցառման շրջանակներում ներկաներին ներկայացվեց «Պղնձե քաղաքի պատմությունը: Ալավերդի. Արդյունաբերություն, մշակույթ, հասարակություն» գիրքը, որը նվիրված է Ալավերդու պղնձաձուլական գործարանի հիմնադրման 240-ամյակին: Այն լուսանկարային տարեգրություն է Հայաստանում մետաղաձուլության սկզբնավորման, Ալավերդիում պղնձա­ձու­լական գործարանի հիմնադրման, Ալավերդու՝ որպես քաղաքի ձևավորման ու զար­գաց­ման պատմության մասին: Արդյունաբերական - արտադրական մշակույթն ու հասա­րա­կա­կան կյանքի այլ ոլորտները գրքում միաձուլվել են մեկ գեղեցիկ համայնապատկերում: Գիրքը թողարկ­վել է «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից: Գրքի օրինակները տրմադրվելու են տեղական և հանրապետական գրադարանների, թանգարան­նե­րի, դպրոցների, մշակույթի կենտրոնների և այլ հաստատությունների: Այնուհետև ազդարարվեց պղնձա­ձուլական գործարանի նոր նախածխանցքի և ծխնելույզի փորձնական շահագործման մեկ­նարկը: «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնա­պահ­պա­նա­կան միջոցառման իրականացման արդյունքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնե­լույզը 780 մ բացարձակ բարձ­րու­թյունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձ­րու­թյան վրա, որտեղ տեղադրվել է 20 մ բարձրությամբ և 3 մ տրամագծով ծխնելույզ: Գազերի տեղափոխումը դեպի նոր ծխնելույզ տեղի կունենա նոր կառուցված 918 մ երկարությամբ նա­խած­խ­անց­քով: Նախ­կին` 100 մ բարձ­րու­թյամբ ծխնելույզի համեմատությամբ` արտանետումները տեղի են ունե­նա­լու ծո­վի մակարդակից 218 մ-ով ավելի բարձր տեղից: Գործարանի արտանետումների զգալի մասը՝ փորձնական շահագործման շրջանակներում արդեն իսկ իրականացվում է նոր ծխնելույզով:  

Ծխնելույզի տեղափոխության հիմնական նպատակը Ալավերդի քաղաքի և հարակից բնա­կավայրերի վրա Ալավերդու պղնձաձուլական գոր­ծա­րա­նի արտանետումների ազդե­ցու­թյան նվա­զեց­ումն է: Ըստ հաշվարկների՝ միջոցառման արդյուն­քում արտանետվող գազերի ցրման արդյու­նավետությունն էապես բարձ­րանալու է, ինչը կհանգեց­նի ծխնելույզից ար­տանետվող գա­զերի` Ալավերդի քաղաքի վրա ազդեցության նվազման ավե­լի քան 10 ան­գա­մով:

Ծխնելույզի տեղափոխության տարբերակն ընտրվել է խնդրի արմատական լուծում են­թա­դ­­րող իրատեսական այլընտրանքների բացակայության պայմաններում:

Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների մի­ջոց­նե­րով, «Վալլեքս» խմբի բնա­պահ­պա­նական քաղաքականության շրջանակներում: Ծրագրի ար­ժե­քը գերազանցել է մեկ միլիոն ԱՄՆ դոլարը:

Տոնական օրը շարունակվեց Ալավերդու Գրիգոր Նարեկացի եկեղցու հարակից հրապարակում տոնական համերգով և եզրափակվեց հրավառությամբ:

 

Alaverdi- 20th anniversary of Independence

Alaverdi- 20th anniversary of Independence Alaverdi- 20th anniversary of Independence
Alaverdi- 20th anniversary of Independence Alaverdi- 20th anniversary of Independence Alaverdi- 20th anniversary of Independence Alaverdi- 20th anniversary of Independence
Alaverdi- 20th anniversary of Independence Alaverdi- 20th anniversary of Independence Alaverdi- 20th anniversary of Independence

Alaverdi- 20th anniversary of Independence

 

«Պղնձե քաղաքի պատմությունը: Ալավերդի. Արդյունաբերություն, մշակույթ, հասարակություն» գիրք

 

Մաս 1

Մաս 2 

Մաս 3

Մաս 4

Մաս 5

Մաս 6

Մաս 7

Մաս 8

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC