Մամլո ասուլիս (17.02.2012)

«Վալլեքս» խմբի ընկերությունները 2012 թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին հրավիրել էին մամլո ասուլիս, որը տեղի ունեցավ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով գրասենյակում: Ասուլիսի շրջանակներում «Վալլեքս» խմբի ղեկավարությունը ԶԼՄ ներ­կա­յա­ցուցիչներին ամփոփ ներկայացրեց խմբի ընկերությունների գործունեության արդյունքները, առաջիկա ծրագրերը և պատասխանեց նրանց կողմից տրվող հարցերին: Ստորև ներ­կա­յաց­նում ենք ասուլիսի մասնակիցներին տրամադրված հաղորդագրությունը: Առաջիկայում կներկայացնենք նաև ասուլիսի տեսագրությունը:

«Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում իրենց գործունեությունը սկսել են շուրջ 15 տարի առաջ: Առաջին խոշոր ներդրմամբ վերականգնվեցին Ալավերդու պղնձաձուլական գոր­ծա­րա­նի որոշ արտադրական հզորություններ, և վերսկսվեց անզուտ պղնձի արտա­դրությու­նը Հայաստանում: Երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրն իրականացվեց Արցախում. կառուցվեց Դրմբոնի լեռնահանքային համալիրը, որը ստեղծման օրից դարձավ Արցախի տնտեսության առա­ջատարը: Ներկայումս ընթացքում է Թեղուտում լեռնահանքային համալիրի կառուցման ծրա­գիրը, որի ուղղությամբ արդեն իրականացվել է ավելի քան 130 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ ներդրումային փաթեթը գերազանցում է 320 մլն ԱՄՆ դոլարը:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2008-2009 թթ. որոշակիորեն վերանայվեցին ռազմավարական ծրագրերի ժամանակացույցերը, սակայն իրականացված հա­կաճգնաժամային միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պահպանել «Վալլեքս» խմբի համակարգային կառուցվածքն ու հետճգնաժամային փուլում աճ արձանագրել բոլոր էական ցուցանիշներով: 2011թ. արդյունքներով՝ «Վալլեքս» խմբում աշխատողների քանակը կազ­մել է 3050 մարդ  (2009 թ. եղել է 2240 մարդ), համախառն եկամուտը՝ 183 մլն ԱՄՆ դոլար (2009 թ. եղել է 105 մլն ԱՄՆ դոլար): 2008-2011 թթ. ժամանակահատվածում «Վալլեքս» խմբի ընկերու­թյունները Հայաստանում և Արցախում իրականացրել են շուրջ 165 մլն ԱՄՆ դոլար ընդ­հանուր ծա­վալով ներդրումներ: 2012 թ. առաջին երկու ամսում արդեն իրականացվել են ավելի քան 22 մլն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումներ:

Առաջիկա տարիներին «Վալլեքս» խմբի ընկերությունները ծրագրում են էականորեն ընդլայնել և զարգացնել տնտեսական գործունեությունը Հայաստանում և Արցախում: 2012 թ. «Վալլեքս» խմբի ներդրումներն Արցախում և Հայաստանում կգերազանցեն 150 մլն ԱՄՆ դոլարը, 2013 թ.՝ 115 մլն ԱՄՆ դոլարը: Պայմանավորված նոր արտադրահամալիրների կառուցման աշխատանքներով՝ 2012-2013 թթ. շեշտակիորեն կավելանա խմբի ընկերություններում աշխատողների քանակը: 2014 թ. «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կսկսի պղնձի և մոլիբդենի արդյունահանումը Հայաստանում իսկ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունն էականորեն կընդլայնի օգտակար հանածոների արդյունահանումը Արցախում: 2015 թվականին երկու ընկե­րու­թյուն­նե­րի լեռնահարստացուցիչ համալիրներն արդեն կգործեն նախագծային լիարժեք հզո­րու­թյուն­ներով: «Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում և Արցախում միասին տարեկան կարդյու­­­նա­հա­նեն 10.25 մլն տոննա հանքաքար, կարտադրեն 155 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ 44 հազ. տոննա պղնձի ընդհանուր պարունակությամբ և ավելի քան 1.6 հազ. տոննա մոլիբդենի խտա­նյութ՝ ավելի քան 800 տոննա մոլիբդենի ընդհանուր պարունակությամբ: Խմբում հաս­տիքային աշխա­տողների քանակը 2015 թ. կգերազանցի 4000-ը, գումարային ներդրումների ծավալը Հայաստանի և Արցախի տնտեսություններում կկազմի շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար:

 

Տեսանյութ



 

Լուսաբանում ԶԼՄ-ներում


Հեռուստաընկերություններ


«Կենտրոն» հեռուստաընկերություն

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն

«Արմնյուզ» հեռուստաընկերություն

«Արմենիա» հեռուստաընկերություն



Մամուլ


«Հետք» ինտերնետային թերթ

«Ազգ» օրաթերթ

«Հայկական ժամանակ» օրաթերթ

«Գոլոս Արմենիի» թերթ 

«Իրատես դե ֆակտո» թերթ

azatutyun.am

a1plus.am

news.am 

panorama.am

lragir.am

arminfo.am

 


 


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC