Կայքի հին տարբերակը
Տեղեկատվական կենտրոն

Ընկերությունների «Վալլեքս» խումբը` գիտակցելով, որ գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունը ժամանակակից աշխարհում առաջադեմ գործարարության անհրաժեշտ հատկանիշներից մեկն է, վարում է տեղեկատվական թափանցիկության քաղաքականություն, որի կենսագործման նպատակով մշակվել են հասարակայնության հետ աշխատանքի սկզբունքներ: Թափուր աշխատատեղերի համալրման գործընթացում ընկերությունների «Վալլեքս» խումբն առաջնահերթ կարևորում է նաև շահագրգիռ հանրության պատշաճ իրազեկումը:

Շահագրգիռ հանրության համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող, ընկերությունների «Վալլեքս» խմբի գործունեության հետ կապված իրադարձությունների վերաբերյալ պարբերաբար հաղորդագրութուններ են տեղակայվում պաշտոնական կայքի Նորություններ և Հարցազրույցներ բաժիններում: