Information center

 

«Վալլեքս» խմբի ընկերությունները ժամանակակից լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում աշխատանքի են հրավիրում

 

1. բարձրակարգ ճարտարագետ տեխնոլոգների

 

Հավակնորդներին առաջադրվող պահանջներ

- բարձրագույն տեխնիկական կրթություն հանքհարստացման տեխնոլոգիաների բնագավառում

- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ

- հանքաքարի հարստացման գործընթացների իմացություն և կառավարման փորձ

- համակարգչից օգտվելու հմտություններ

- անգլերենի իմացությունը ցանկալի է

- աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն

- բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:

 

Նախատեսված պարտականություններ

- տեխնոլոգիական գործընթացների կառավարում.

հանքաքարի ջարդում

հանքաքարի մանրացում և դասակարգում

հանքաքարի ֆլոտացում, ներառյալ՝ ռեագենտային ռեժիմի կառավարում

խտանյութի ջրազրկում և պոչանքների պահեստավորում

սարքավորումների տեխնիկական սպասարկում:

- շրջակա միջավայրի պահպանության չափորոշիչներին տեխնոլոգիական գործընթացի համապատասխանության ապահովման փորձ:

 

2. քիմիկոս-անալիտիկների


Հավակնորդներին առաջադրվող պահանջներ

- բարձրագույն կրթություն քիմիայի բնագավառում

- համակարգչի իմացությունը ցանկալի է

- աշխատանքային փորձը ցանկալի է

- անգլերենի իմացությունը ցանկալի է

- բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:

 

Նախատեսվող պարտականություններ

- հանքաքարի հարստացման միջանկյալ և վերջնական արտադրանքի քիմիական վերլուծություն

 

3. Քիմիկոս – լաբորանտների

 

Հավակնորդներին առաջադրվող պահանջներ

- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն քիմիայի բնագավառում

- աշխատանքային փորձը ցանկալի է

բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:

 

Նախատեսվող պարտականություններ

- Հանքաքարի հարստացման միջանկյալ և վերջնական արտադրանքի քիմիական վերլուծություն:

 

Աշխատանքի պայմաններ

- գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ

- ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք

- հերթափոխային աշխատանք

- տևողությունը՝ մշտական հիմքով

- բարձր վարձատրվող, հետաքրքիր աշխատանք արագ զարգացող ընկերությունում

- մասնագիտական աճի, ինքնակրթության և հմտությունների կատարելագործման պայմաններ

- քիմիկոս լաբորանտների և քիմիկոս անալիտիկների համար կկազմակերպվեն ատոմային-աբսորբցիոն սպեկտրոմետրով աշխատանքի ուսումնական պարապմունքներ:

 

 

Աշխատողների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով՝ հարցազրույցի և թեստավորման արդյունքների հիման վրա: Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել «Թեղուտ» ՓԲԸ պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով www.teghout.am/images/Short_info_for_plant_applicants.pdf:

 

Ցանկացողներին խնդրվում է համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերի թվային պատճենները համառոտ ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել plantvacancy@vallex.com  էլ. հասցեով:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2588 հեռախոսահամարով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 11.06.2014 թ.:


 

Vallex Group
19 Khanjyan str., 0010 Yerevan
Republic of Armenia
Tel.: +374 10 51-08-88
Fax: +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC