Բնապահպանական և սոցիալական ոլորտներում վարվող քաղաքականությունը «Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ սո­ցիա­լական պա­տաս­խա­նատ­վության գաղափարա­խո­սու­­թյան անբաժանելի մասն են կազ­մում: Ըստ բնապահպանական և սոցիալական ոլորտներում մեր քա­ղա­քա­կա­նության հայեցակարգային կանխա­դրույ­թի՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է հաշ­վի առնի իր տնտեսական գործու­նեու­թյան սոցիա­լա­կան և բնապահպանական չա­փում­ները և պարտադիր կերպով ապահովի տնտե­սա­­կան նպա­տա­կահարմարության, սո­ցիալական արդա­րու­թյան և բնա­պահպանական ան­վտան­գության պատ­­շաճ հա­վա­սա­րա­կշռու­թյուն:

Որպես տա­րա­ծա­շրջա­նում երկարաժամկետ ծրագրեր իրակա­նաց­­նող ըն­կե­րու­թյուն­նե­րի խումբ՝ մենք շա­հա­գրգռված ենք տարածաշրջանի կայուն զար­գաց­ման մեջ և մեր բոլոր գործողություններն իմաս­տավորում ու գնահատում ենք նաև ազդակիր հա­­մայնք­­ների սոցիալական իրադրության բա­րե­փոխման հրա­­մայականի և շրջա­կա մի­ջա­վայրի վրա բնապահպանական ծան­րա­բեռն­վա­ծու­թյան նվա­զեց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան համատեքս­տում: Մեզ համար անընդունելի է տնտես­վար­ման այնպիսի ոճը, որը տնտե­սական զարգացման գոր­ծ­ընթացում անտեսում է բնա­պահ­պա­նա­կան խնդիրների հա­մա­կար­գը՝ առավել ևս, երբ հա­մա­­պատասխան պահանջներ սահմանված են օրենսդ­րո­րեն: